Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էրդողանը պատասխանում է Լավրովին

Էրդողանը պատասխանում է Լավրովին
07.04.2016 | 00:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ՌԴարտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիայի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կողմնապահ հայտարարություններ է անում: «Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև երրորդ կողմ եք փնտրում, կարծում եմ՝ ամենակարևոր կողմը Ռուսաստանն է: Նա երրորդ կողմ էր նաև Վրաստանում և Ուկրաինայում, հիմա էլ՝ Սիրիայում: Պետք է տեսնել այս հանգամանքը»,- նախագահական նստավայրում երկրի տարբեր նահանգներից եկած գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը: Անդրադառնալով հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածությանը՝ Թուրքիայի նախագահը ասել է. - «Մաղթում եմ, որ զենքերի լռեցմանը ուղղված՝ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին Հայաստանը ևս ընդառաջ գնա: Հակառակ դեպքում, ողջ մեղավորությունն ու հետևանքները Հայաստանն է կրելու»:

Դիտվել է՝ 3032

Մեկնաբանություններ